04/10/2017 09:29
Հովիկ Աբրահամյանը ռուսաց լեզվի հայեցակարգի մշակման հանձնարարական չի տվել. «Փաստ»
Մոտ երկու շաբաթ է, ինչ լրատվական տարբեր ձևաչափերով ակտիվորեն քննարկվում է հայաստանյան դպրոցներում օտար լեզուների ու հատկապես ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգերի վերաբերյալ թեմաները: Հարցի շուրջ հասարակության արձագանքը խիստ բացասական է: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, թե հայեցակարգի հանձնարարականը եղել է ոչ թե Կարապետյանի, այլ՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ:
«Փաստ»–ին հաջողվել է կապ հաստատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Աբրահամյանը նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակ նման հայեցակարգի մշակման հանձնարարական չի եղել, հետևաբար, այն իր նախաձեռնությունը չէ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: