04/10/2017 09:24
Նախարար. Պետությունից Խաչիկյանի յուրացրած մոտ 290 մլն դրամի վերադարձը նախարարության իրավասությունից դուրս է. «Ժողովուրդ»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամենևին էլ չի հետաքրքրվում՝ վերջերս ազատ արձակված, սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերադարձրե՞լ է պետությունից յուրացրած մոտ 290 մլն դրամը, թե՞ ոչ:
«Ժողովուրդ»-ը նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք հետևողական կլինի՞, որպեսզի նախարարությանը հատկացված միջոցներից յուրացված գումարները վերադարձվեն, ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է. «Կարծում եմ՝ հարցն իրավապահ ոլորտին է վերաբերում, և այդ գործընթացները դուրս են սոցիալական ապահովության ծառայության ոլորտից: Ես տեղեկատվություն չունեմ այդ գումարների վերադարձված լինել կամ չլինելու մասին, ամեն դեպքում դրանք պետական բյուջեի գումարներն են, իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելը մեր նախարարության իրավասությունից դուրս է»: