04/10/2017 09:55
Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում:
ՀՀ վարչական դատարանում նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Մալխասյանը թերթի հետ զրույցում պատմել է. «Ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում արդյունահանել և վերամշակման արդյունքում ստացել է մոտավորապես 500 կգ ոսկի, որը ՍՊԸ-ի փաստաթղթերում և հաշվարկներում չի երևացել: Ընկերությունը առարկել է` նշելով, որ չի կարող անհետացած լինել 500 կգ, այլ մաքսիմում` 8 կգ: Սակայն տեսչությունն էլ իր հաշվարկների մեջ վստահ է և չի սխալվում, որ ակտում նշված ոսկին ՍՊԸ-ի փաստաթղթերում և հաշվարկներում չի երևում: Հիմա վարչական մարմինը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, և այն ընդունվել է վարույթ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: