04/10/2017 09:15
Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել. «Հրապարակ»
Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, և իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից: Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ևս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ: Հարսանիքին ներկա է եղել հայաստանյան իսթեբլիշմենթը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` առանց «խնամի-սանիկ» Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Առաջիկայում ևս մի քեֆ-ուրախություն է սպասվում. հոկտեմբերի 20-ին տեղի կունենա իշխանությունների «լյուբիմչիկ», անպարտելի` «ջրում չխեղդվող, կրակում չայրվող» ՍԱՍ-ի Արտակի դստեր հարսանիքը։ Նա ամուսնանում է Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի համասեփականատերերից մեկի որդու հետ», - հավելել է թերթը: