04/10/2017 09:38
Կաշառքի գործով անազատության մեջ գտնվող դատավորին կփոխարինի Գրիգորի Վարդանյանը. «Հրապարակ»
Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր, կաշառքի գործով անազատության մեջ գտնվող Իշխան Բարսեղյանին ժամանակավոր կփոխարինի Գրիգորի Վարդանյանը։
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ նա Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր է, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանի և Ամուսնական պալատի տնօրեն Լեյլա Խեչումյանի փեսան։ 32-ամյա Գ. Վարդանյանն աշխատել է արդարադատության նախարարությունում՝ առաջին կարգի մասնագետից՝ բաժնի պետ։ Դատավոր է նշանակվել 2016թ․։
Փաստորեն, մեկ տարի անց նրան տեղափոխում են Երևան՝ փոխարինող դատավոր՝ հետագայում նշանակելու հեռանկարով։