04/10/2017 13:10
Բեյլը վնասվածքի պատճառով մեկ ամիս խաղադաշտ դուրս չի գա
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է Sports.ru- ն:
Ուելսցի խաղացողը խնդիրներ ունի հետին մկանների հետ: Այդ վնասվածքը նրան անհանգստացնում է թագավորական ակումբ տեղափոխվելու պահից ի վեր;
28-ամյա հարձակվողը չի մասնակցի Ուելսի կազմում 2018 թվականի Աշխարհի գավաթի որակավորման խաղերին, նաև բաց կթողնի Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի առաջիկա Մադրիդյան խաղերը: