04/10/2017 18:30
Հնդկաստանում սելֆի անելիս 3 ուսանող է մահացել
Հնդկական Կարնատակե նահանգում 3 ուսանող ընկել է գնացքի տակ և մահացել, փոխանցում է korrespondent.net-ը:
Երկու տղամարդկանց մարմինները արդեն ճանաչել են‚ նրանք սովորում էին Բանգալորի Ազգային քոլլեջում:
Իրավապահ մարմինները հայտնում են‚ որ ենթադրաբար մահացածները փորձել են սելֆի անել և չեն հաշվարկել հեռավորությունը գնացքից:
Նաև հայտնում են նույն քոլեջից մեկ այլ ուսանողի մահվան մասին: Այս երիտասարդի ընկերները պատահաբար նկարահանել են այն պահը‚ թե ինչպես է նա խեղդվում ջրում: