04/10/2017 14:45
Ռուսական օդուժը Սիրիայում վնասազերծել է «Ջեբհաթ ան Նուսրայի» պարագլխին և 12 հրամանատարի
ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում վնասազերծել են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հրամանատարությանը, նրա պարագլուխը ծայրահեղ վիճակում է, 12 հրամանատար սպանված է, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ТАСС-ը
«Հարվածի հետևանքով «Ջեբհաթ ան Նուսրայի» պարագլուխ Աբու Մուհամեդ ալ Ջուլյանին բազմաթիվ բեկորային վերքեր է ստացել և զրկվել ձեռքից, մի քանի անկախ աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ նա գտնվում է ծայրահեղ վիճակում: Մեծաքանակ թիկնապահների հետ միասին ոչնչացվել են նաև «Ջեբհաթ ան Նուսրայի» 12 դաշտային հրամանատար, այդ թվում՝ ալ Ջուլյանիի մերձավոր օգնականը՝ խմբավորման անվտանգության ծառայության պետ Ահմադ ալ Գիզային», - հայտնել Է Կոնաշենկովը: