04/10/2017 13:57
Որևէ արտառոց բան չկա, որ «Մուլտի գրուպ» և «Քեթրին գրուպ» ընկերություններում ստուգումներ են իրականացվում. ՊԵԿ նախագահ
Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ տրվում է այն ընկերություններին, որոնք սահմանված չափանիշներին համապատասխան են գործում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը:
Հարցին, թե ինչո՞ւ «Մուլտի Գրուպ» և «Քեթրին գրուպ» ընկերություններն օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ չեն ստացել, ՊԵԿ նախագահն արձագանքեց.
«Այն ընկերությունները, որոնք չեն ստացել այդ կարգավիճակը, միգուցե որոշ չափորոշիչներով չեն բավարարել»։
Վարդան Հարությունյանն ասաց, որ դա հստակ չափորոշիչներով պայմանավորված գործընթաց է։
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե վերոնշալ ընկերություններում ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել, Վարդան Հարությունյանն ասաց.
«Ընդհանրապես բոլոր ընկերությունների ստուգման գործընթացը կանոնակարգվում է տարեկան հաստատված ծրագրով, որի վրա որևէ գործուն միջամտություն մենք չենք ունենում: Համակարգիչն ընտրում է ռիսկային ընկերություններին, որտեղ պետք է տվյալ տարում ստուգումներ կատարվեն»։
ՊԵԿ նախագահն ասաց, այդ երկու ընկերությունները 2016 թվականին ներառված են եղել 2017 թվականի ստուգումների ցանկում և այդտեղ և այդտեղ որևէ արտառոց բան չկա։