04/10/2017 13:54
Գերտերությունները պետք է կարողանան ապահովել ԼՂ հակամարտության արդար և խաղաղ լուծումը. Միլան Շտեխ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միան խաղաղ ճանապարհով, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը։
«Ես կիսում եմ միայն մեկ տարբերակ՝ Մինսկի խմբի համանախագների միջոցով հարցի խաղաղ կարգավորման լուծումը», - ասաց նա։
Միլան Շտեխն ընդգծեց, որ այնպիսի գերտերությունները, ինչպիսին են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Անգլիան և Ֆրանսիան, պետք է կարողանան ապահովել հակամարտության արդար և խաղաղ լուծումը։
Հիշեցնենք՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահը նշել է, որ չգիտի, թե ինչպես են չեխական արտադրության զենքերը հայտնվել Ադրբեջանում և նշել, որ Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա։