04/10/2017 16:46
Չնայած թանկացումներին՝ կառավարության աշխատանքը բարձր եմ գնահատում. Դավիթ Տոնոյան
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դեռ չի նկատել, թե շուկայում որ ապրանքը, որքան է թանկացել։
«Չեմ կարող ասել ինչքանով են թանկացել», - լրագրողնեի հարցերին ի պատասխան` ասաց նախարարը՝ պնդելով, որ դեռևս չի կարող պատասխանել այն հարցին, թե որքանով է իր գրպանի վրա նկատելի թանկացումները։
«Դժվարանում եմ պատասխանել, որովհետև այդ հարցերով չեմ զբաղվել», - ասաց նա։
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծեց, որ չնայած թանկացումներին` ինքը կառավարության գործունեությունը բարձր է գնահատում։
«Կառավարության գործունեության մեկ տարին բարձր եմ գնահատում», - ընդգծեց նա։