04/10/2017 17:46
Եվրահանձնաժողովը ԵՄ հարկային բարեփոխում է առաջարկել
Եվրահանձնաժողովը չորեքշաբթի հրապարակել է ԵՄ-ում ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հարկային համակարգի ծավալուն բարեփոխման ծրագիրը, որի թերություններն անբարեխիղճ ընկերություններին թույլ են տալիս տարեկան 150 մլրդ եվրոյի չափով խուսափել հարկերի վճարումից: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է տնտեսական եւ ֆինանսական, հարկման և մաքսային միության հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին, փոխանցում է ТАСС-ը:
«Այս նախագիծը թույլ կտա զգալիորեն պարզեցնել ԱԱՀ-ի հարկումը և վերջին 25 տարում կդառնա ամենանշանակալից բարեփոխումը: Մենք հույս ունենք, որ այս համակարգը կգործի արդեն 2020 թվականին»,- ասել է Մոսկովիսին: