04/10/2017 14:33
Մադուրոն ժամանել է Մոսկվա
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովին, ինչպես նաև` հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Վենեսուելայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա՝ երկկողմ ռազմավարական դաշինքի կոնսոլիդացման համար», - ասվում է Վենեսուելայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ Վենեսուելայի ղեկավարը կայցելի նաև Բելառուս և Թուրքիա: