04/10/2017 16:50
Մադուրոն մեղադրել է Թրամփին Վենեսուելայի ու Պուերտո Ռիկոյի տեղը չիմանալու համար
Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա չգիտի Վենեսուելայի ու Պուերտո Ռիկոյի տեղը, հայտնում է РИА Новости-ն:
«Թրամը կարդում է թղթից: Թրամփն անգամ չգիտի՝ որտեղ է Վենեսուելան, նա պարզապես չգիտի դա: Նա չգիտի՝ որտեղ է Պուերտո Ռիկոն, նա չգիտեր դա: Նա գնացել է Պուերտո Ռիկո, որպեսզի ժամանի և վիրավորի ողբերգության միջով անցնող ժողովրդին: Նրան ասում ես «Սիմոն Բոլիվար», իսկ նա կարծում է, թե դա ռոք երգիչ է, նա չգիտի՝ ով է նա: Նա կրկնում է այն, ինչ իր համար գրում է Պենտագոնը: Եվ իմ ձայնը երբեք չի լռի, այն միշտ բարձր կհնչի Թրամփի օրոք և ոչ Թրամփի օրոք»,- ասել է Մադուրոն Մոսկվայում անցկացվող «Ռուսական էներգետիկ շաբաթվա» ընթացքում ելույթի ժամանակ: