04/10/2017 17:37
Հայտնի է Android-սմարթֆոնների նկատմամբ iPhoneX-ի գլխավոր առավելությունը
KGI Securities ընկերության վերլուծաբան Մին-Չի Կուոն հայտարարել է, որ Apple-ի մրցակիցները կկարողանան ընկերության տեխնոլոգիաները վերարտադրել միայն երկուսուկես տարի անց, գրել Է MacRumors-ը, փոխանցում է Lenta.ru-ն:
Մասնագետի խոսքով՝ TrueDepth ֆրոնտալ խցիկը Apple-ին առաջատարն է դարձնում տեխնոլոգիական ընկերությունների շարքում: Դա թույլ կտա «լիակատար վստահություն» ապահովել 2018-2019 թվականներին Hi-End սմարթֆոնների շուկայում Apple-ի վաճառքների աճի հարցում: Այսպիսով՝ մինչև այս տարեվերջ Apple-ը կարող է վաճառել մոտավորապես 35 մլն iPhone X, հավելել Է Մին-Չի Կուոն:
Նշվում է, որ առանձին ընկերություններ արդեն ներկայացրել են իրենց տեխնոլոգիաները դեմքի սքաների աշխատանքի համար: Այսպես, Samsung-ի վերջին սմարթֆոններում հայտնվել է պաշտպանության այդ համակարգը, սակայն այն աշխատում է դեմքի 2D պատկերների հիման վրա և նվազ անվտանգ է Face ID-ի համար:
Նաև Apple-ը խորհուրդ է տալիս Face ID-ն զգուշությամբ օգտագործել նրանց, ովքեր եղբայրներ և քույրեր ունեն, հատկապես՝ երկվորյակներ, այդ դեպքում iPhone X-ի արգելազերծման ժամանակ բացառված չեն սխալ գործարկումները:
Apple-ը պաշտպանության Face ID նոր համակարգը ցուցադրել է սեպտեմբերի 12-ին iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ: Այն հիմնված է ինֆրակարմիր սքանավորման մեթոդի վրա՝ օգտատիրոջ դեմքի ծավալային մոդելի ստեղծման համար: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Face ID-ն գործում է մթության մեջ և նույնիսկ եթե սմարթֆոնի տերը գլխարկ դնի: