04/10/2017 16:22
Կատալոնիայի անկախության մասին կարող է հայտարարվել հաջորդ երկուշաբթի
Հոկտեմբերի 9-ին կկայանա Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որտեղ կարող է սկսվել անկախության հռչակման գործընթացը: Նման որոշում է ընդունվել խորհրդարանի նախագահության հոկտեմբերի 4-ի նիստում: Ըստ elmundo.es -ի տղեկատվության՝ «Միասին այո-ի օգտին» խմբակցության առաջնորդ Լուիս Կորոմինասն հայտնել է, որ խորհրդարանը քննարկելու է «հանրաքվեի հետևանքները», որը կայացել է հոկտեմբերի 1-ին:
Խորհրդարանում ելույթ կունենա Ժեներալիտետի (կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Կորոմինասը չի պարզաբանել, թե կառավարության նիստում ներկայացվելու է արդյոք Կատալոնիայի անկախության հռչակագիրը, բայց ասել է, որ նիստի նպատակը «հանրաքվեի մասին օրենքի կիրառումն է», որը խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 7-ին: