04/10/2017 18:45
Պուտինը պատասխանել է 2018-ի ընտրություններում առաջադրվելու մասին հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե առաջադրվելու է արդյոք նախագահի 2018 թվականի ընտրություններին։ Հիմնական թեկնածուներն իրենց պլանների մասին կհայտարարեն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, հայտնում է РИА Новости-ն։
«Ոչ, ես դեռ չեմ որոշել ոչ միայն այն, թե ում դեմ եմ առաջադրվելու, այլև չեմ որոշել, թե առաջադրվելու եմ ես առհասարակ», - ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե որոշել է նա, արդյոք ում դեմ է առաջադրվելու։
Պուտինը նշել է, որ օրենքով նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին պետք է հայտարարվի նախագահական ընտրարշավի մասին։
«Կարծում եմ, որ մինչև այդ հիմնական թեկնածուները կհայտնեն այդ մասին, կհրապարակեն իրենց նախընտրական ծրագրերը», - ասել է ՌԴ նախագահը։