04/10/2017 13:33
ՌԴ-ն կընդլայնի արտաքին քաղաքական գործակցությունը Թուրքիայի և Իրանի հետ. Լավրով
Ռուսաստանը նպատակադրված է ընդլայնել սերտ համագործակցությունը Թուրքիայի և Իրանի հետ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական կառույցներին հակազդելու համար, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Asharq al-Awsat թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
Ըստ նրա՝ բոլոր մակարդակներով Անկարայի և Թեհրանի հետ Մոսկվայի ամենօրյա համագործակցությունը վկայում Է այն մասին, որ «Թուրքիան և Իրանը բուն իմաստով հանգուցային դեր են խաղում Սիրիայի և Իրաքի իրադրության կայունացման տեսակետից»:
«Կարծում ենք, որ այն մարտահրավերների բարդ ու բազմապլանային բնույթի հաշվառմամբ, որոնց բախվում է Մերձավոր Արևելքը, Մոսկվայի, Անկարայի ու Թեհրանի արտաքին քաղաքական փոխգործակցության ընդլայնումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: