04/10/2017 13:40
Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ ազատ, անկախ ընտրություններ են անցկացվում. Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ
Մենք ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա են գտնվում, խորհրդարանում ասաց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը, ում ղեկավարած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով ՀՀ խորհրդարանում էր։
«Մենք Հայաստանին դիտում ենք որպես ժողովրդավար երկիր, որտեղ ազատ, անկախ ընտրություններ են անցկացվում, որտեղ կա խոսքի ազատություն», - ասաց Միլան Շտեխը։
Վերջինս կարևորեց նաև այսօր հայ-չեխական բիզբես ֆորումի բացումը՝ ընդգծելով, որ հայ-չեխական համագործակցությունը կարող է ծավալվել մի շարք ոլորտներում և նպաստել երկու երկրների տնտեսության զարգացմանը։
«Չեխիայի Հանրապետությունն ունի արագ և ընթացիկ զարգացող տնտեսություն։ Մի բան կարող եմ ասել, որում դուք կզարմանաք։ Չեխիայում գրեթե բոլորն ունեն աշխատանք։ Միայն 3 տոկսն է, որ չունի աշխատանք, դրանք էլ այն մարդիկ են, որոնք երբեք չեն ձգտել աշխատելու։ Չեխիան շատ բարձր մակարդակի վրա է գտնվում և չեխ գործարարներն ամեն ինչ անելու են հայ գործարարների հետ հարաբերություններ հաստատելու համար», - հավելեց նա։