04/10/2017 12:32
Պետեկամուտների կոմիտեն էժան PR-ով չի զբաղվում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չպատասխանեց հարցին, թե որ գործարարներն են առավել ստվերում գործում: Նա նշեց, որ 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվել է շուրջ 2000 միջոցառում և արձանագրվել 2,2 միլիարդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար:
«Ունենք 2,8 միլիարդ դրամի ստվերի գնահատական», - ասաց Վարդան Հարությունյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե որ գործարարներն են ստվերում աշխատում, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Եթե ուզում եք որևէ գործարարի մասին տեղեկատվություն լսել, ասեմ, որ, ինչպես նախորդ ասուլիսին, այնպես էլ այս անգամ չեք լսելու: Մենք մեր գործն ենք անում և էժան PR-ով չենք զբաղվում»: