04/10/2017 12:05
Եկամուտների աճն ավելացել է 9.4 տոկոսով. ՊԵԿ նախագահ
2017 թ. 9 ամսվա ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով ՊԵԿ աշխատանքները, ասաց կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
«Հարկային մասով աճը կազմել է 6.7 տոկոս, մաքսային մասով՝ 18.3 տոկոս», - տեղեկացրեց Վարդան Հարությունյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարվա 9 ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: