04/10/2017 13:16
Հրապարակվել է լասվեգասյան հրաձիգի հյուրանոցային համարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցի համարի տեսանյութը, որտեղից 64-ամյա Սթիվեն Փեդոքը կրակել է Route 91 Harvest երաժշտական փառատոնի մասնակիցների վրա: Տեսանյութը հրապարակվել է ABC-ի թվիթերյան էջում, փոխանցում է РИА Новости-ն:
Կադրերում երևում է սենյակի մուտքը, օպտիկական նշանոցով զենքը, որից Փեդոքը կրակել է և ոչ այնքան մեծ սեղան, որը ծածկված է սպիտակ սավանով:
Լաս Վեգասում հրաձգության զոհ է դարձել 59 մարդ, վիրավորվել է 527-ը: Մինչ ոստիկանների ներխուժումը սենյակ, Փեդոքն ինքնասպանություն է գործել: