04/10/2017 14:19
Թուրքիայի հարավ–արևելքում պայթյուն է որոտացել, կան զոհեր
Թուրքիայի հարավ–արևելքում՝ Հաքքարիի նահանգում, ինքնաշեն ռումբի պայթյունից մահացել է 4 զինվորական, ևս 4-ը վիրավոր է։
Ռումբը տեղադրել էին Քրդական բանվորական կուսակցության զինյալները, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet–ին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Յուքսեկովայի շրջանում։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Թերթը հայտնում է, որ ձեռնարկվել է ռուբը տեղադրած քուրդ ապստամբներին չեզոքացնելու գործողություն։