04/10/2017 12:20
Պետեկամուտների կոմիտեում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ
Ի թիվս այլ փոփոխությունների, 2017 թվականը Պետական եկամուտների կոմիտեի համար հատկանշվել է կառուցվածքային փոփոխություններով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Լուծարվել են հարկային տեսչությունները, փոխարենը ստեղծվել են 3 վարչություններ, որոնք ներառվել են կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների կազմում՝ որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ», - ասաց Վարդան Հարությունյանը:
Դրանք են՝ հարկ վճարողների սպասարկման վարչությունը, փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը և խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը:
ՊԵԿ նախագահն ասաց, որ ներդրվել է վճարումների կենտրոնացված հաշվառման համակարգը և չբացառեց, որ նորից կլինեն կառուցվածքային փոփոխություններ: