04/10/2017 11:53
ԱՄՆ-ն արտաքսում է կուբացի 15 դիվանագետի
ԱՄՆ իշխանությունները հանձնարարել են արտաքսել Վաշինգտոնում Կուբայի դիվանագիտական առաքելության 15 աշխատակցի՝ ի պատասխան Հավանայում ամերիկացի դիվանագետների նկատմամբ կատարված «ակուստիկ հարձակման»։ Այս մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։
«15 աշխատակից պետք է լքի ԱՄՆ-ը։ Դա ազդանշան չէ Կուբայի հետ մեր փոխգործակցության փոխման մասին: Մենք շարունակում ենք դիվանագիտական հարաբերությունները: Այդ որոշումը հիմնված է այն բանի վրա, որ Կուբան չի կարողանում ապահովել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը», - պարզաբանել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ Կուբայի դեսպանատան անձնակազմը պետք է լքի դիվանագիտական առաքելության տարածքը 7 օրվա ընթացքում։