04/10/2017 10:09
Ավագանիների մասին վիճահարույց օրինագիծն ընդունվեց
Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցման ռեժիմով և ամբողջությամբ ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, իսկ 29-ը՝ դեմ։ Դեմ էին, մասնավորապես, ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։
Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից և այն վերապահել ավագանու մեկ երրորդին։
Նկատենք, որ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք Երևանի ավագանիում խմբակցություններն ունեցել են օրենքի ստեղծման պահից՝ 2009 թվականից և մինչ այժմ ոչ մի խմբակցություն նման քայլի չի գնացել։ Ըստ որոշ փորձագետների, սա արվում է, որպեսզի Երևանի և մյուս խոշոր քաղաքների ավագանիում ընդդիմադիր խմբակցությունների ձեռքերը կապված լինեն ու չկարողանան որևէ խնդրահարույց հարցի վերաբերյյալ հանրաքվե նախաձեռնել։