04/10/2017 15:13
Արիանա Կաոիլի. Տհաճ էր, երբ ծառայություն մատուցողներն, իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի ավելի էին պահանջում
Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, հարսանիքից օրեր անց իր հետհարսանեկան խոհերն է հրապարակել՝ հարսանեկան տնտեսագիտության մասին, որը զետեղված է champord.am կայքում։
Արիանան անդրադարձել է հարսանյաց արարողություններ կազմակերպող և ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատաոճին։
«Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին ինձ, թե ուր կարող է հասնել որոշ բիզնեսների ագահությունը, և միևնույն ժամանակ որքան մեծահոգի կարող են գտնվել այլ մատակարարները», - գրել է Լևոն Արոնյանի կինը։
Արիանան նշել է, թե, այնուամենայնիվ, այլ ոլորտների մատակարարների մեծ մասի վարքը անընդունելի կոպիտ էր և տրամագծորեն հակառակ լավ կազմակերպության գործելակերպին:
«Դիցուք, երիտասարդ զույգը որոշել է ամուսնանալ ու ցանկանում է շատ համեստ մի արարողություն կազմակերպել։ Որոշ իրեր պարտադրվածության աստիճան ընդունված են նման առիթներին։ Օրինակ, վերցնենք ամենաանհրաժեշտը՝ ծաղիկներ, վրանների և մեքենայի վարձույթի, տպագրական ծառայություններ մատուցող ընկերությունների բիզնես առաջարկները: Տհաճ էր, երբ նրանք իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի ավելի էին պահանջում: Ու գիտեք, ես վստահ եմ, որ նրանք նույն կերպ կվարվեին նաև այլ զույգերի հետ՝ եթե տեսնեին, որ սրտաբաց մարդիկ են կամ նորմալ են վաստակում», - գրել է նա։
Մանրամասներն՝ այստեղ։