04/10/2017 16:17
Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդի հետ քննարկել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությունը
Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, ՀՀ - ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագրի իրականացման շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԽ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական աջակցության համար։
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։