04/10/2017 10:13
«Ելք»-ի ներկայացրած նախագծին կողմ էր ընդամենը 10 պատգամավոր
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի ն այսօր առավոտյան ԱԺ-ում կայացած քվեարկությանը կողմ էր ընդամենը 10 պատգամավոր։ Որոշման նախագծին դեմ էր 79 պատգամավոր։
Այսպիսով, ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք»-ի ներկայացրած նախագիծը խորհրդարանը մերժեց։
Նկատենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների թիվը 9 է և առայժմ հայտնի չէ՝ որ պատգամավորն է մյուս խմբակցություններից կողմ քվեարկել նախագծին։