04/10/2017 13:36
Արցախի բնակչության անվտանգությունը մենք ապահովելու համապատասխան երաշխիքներ ունենք. Պաշտպանության փոխնախարար
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինքի սպասվելիք պայմանագրի կնքումը։
«Կարծում եմ, որ Արցախի բնակչության անվտանգությունը մենք ապահովելու համապատասխպան երաշխիքներ ունենք, ինչն էլ իրականացվում է շատ երկար տարիներ», - արձագանքեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը։