04/10/2017 15:45
Լաս Վեգասում հարգել են հրաձգության հետեւանքով զոհվածների հիշատակը
ԱՄՆ զվարճությունների կենտրոն Լաս Վեգասը աննախադեպ զանգվածային սպանդից հետո երեքշաբթի սովորական կյանքով էր ապրում: Քաղաքում անցկացվել են զոհվածների հիշատակը հարգող սակավաթիվ ակցիաներ, դրանցից ամենաբազմամարդ միջոցառմանը մասնակցել է 200-ից ոչ ավելի մարդ, փոխանցում է РИА Новости-ն:
Երկուշաբթի լույս գիշերը տեղացի Սթիվեն Փեդոքը 59 մարդու է սպանել, ապա ինքնասպան եղել: Փեդոքը հյուրանոցի 32-րդ հարկից ավտոմատ հրացանից կրակել է 20-հազարանոց բազմության վրա, որոնք եկել էին քանթրի երաժշտության համերգին: Այս միջադեպը ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր զանգվածային սպանությունն է:
Չնայած մարդկային ահռելի կորուստին, իրավապահ մարմիններին հարցեր չեն տալիս, հակառակը՝ շնորհակալություն են հայտնում հերոսական ծառայության համար: Տեղական իշխանությունները և ոստիկանությունը հիշատակի միջոցառումներից մեկի ժամանակ ավանդաբար լավատեսական տրամադրվածությամբ էին, ինչը հակասում է ողբերգության ծավալին: Բոլոր բնակիչները անկեղծ ցավակցություն են հայտնում և պատրաստ են օգնել հետեւանքների վերացմանը: