04/10/2017 11:59
Լոռիում կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել երկու եղբայր
Հոկտեմբերի 3-ին, ժամը 02։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «հետույքի արյունահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով» ախտորոշմամբ էլ՝ մեկ այլ քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Վահե Բարսեղյանն ու 28-ամյա Վաչե Բարսեղյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները հարազատ եղբայրներ են։