04/10/2017 12:28
Լեհաստանի հավաքականի՝ հազարից ավելի երկրպագուներ կժամանեն Հայաստան. ՀՖՖ-ն ՖԱՖ-ի տրիբունայի կեսը հատկացրել է նրանց
Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հյուսիսային տրիբունայից շուրջ 1850 տեղ, ամրագրում է արել Լեհաստանի հավաքականի երկրպագուների համար։
«Լեհաստանից ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը գալու է 1000-ից ավել լեհ երկրպագու: Այս կապակցությամբ մեր սիրելի ՀՖՖ-ն, հյուսիսային տրիբունայից մեկ ամբողջ կես տրիբունա՝ շուրջ 1850 տեղ, ամրագրում է արել Լեհաստանի հավաքականի երկրպագուների համար, այսինքն, հյուսիսային տրիբունայի կեսը այժմ պաշտոնապես կարելի է հյուրերի սեկցիա համարել և անհասանելի հայ երկրպագուների համար: Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել, որ ՖԱՖ-ը լինելու է արևելյանում, բոլոր ՖԱՖ-ի համակիրներին և ակտիվ երկրպագուներին կոչ ենք անում ձեռք բերել արևելյան տրիբունայի ծայրամասի տոմսեր ( որոնք ավելի մատչելի են) և միանալ մեզ մարզադաշտում», - ասված է FAF-ի հայտարարության մեջ։