04/10/2017 17:18
Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել շվեյցարացի Ժակ Դյուբոշեին, ամերիկացի Յոախիմ Ֆրանկին և բրիտանացի Ռիչարդ Հենդերսոնին՝ լուծույթում բարձր մոլեկուլային կենսամոլեկուլների կառուցվածքը պարզելու համար կրիոէլեկտրական մանրադիտակի տեխնոլոգիայի մշակման համար: Մանրադիտակը հնարավորություն է տալիս ուսումնասիրել օբյեկտները դրանց արագ սառեցումից հետո, ինչի շնորհիվ՝ պահպանվում է մոլեկուլների բնական ձևը: Այս մասին ասվում է Նոբելյան կոմիտեի կայքում, փոխանցում է Kommersant-ը:
1990 թվականին Ռիչարդ Հենդերսոնին հաջողվել է մանրադիտակը կիրառել ատոմային մակարդակում սպիտակուցի 3D-պատկեր ստեղծելու համար: Յոախիմ Ֆրանկն ավելի մանրամասնորեն է մշակել այդ տեխնոլոգիան՝ 1975-1986 թթ. աշխատել է աոմների պատկերն ավելի հստակ դարձնելու ուղղությամբ: Ժակ Դյուբոշեն կարողացել է ջուր օգտագոծել էլեկտրոնային մանրադիտության մեջ:
Նա արագորեն սառեցրել է ջուրը կենսաբանական նմուշի շուրջը՝ մոլեկուլներին հնարավորություն տալով պահպանել իրենց բնական ձևը:
BREAKING NEWS The 2017 #NobelPrize in Chemistry is awarded to Jacques Dubochet, Joachim Frank & Richard Henderson. pic.twitter.com/RUZSnArJHO
— The Nobel Prize (@NobelPrize) October 4, 2017