04/10/2017 17:00
Շուկան է որոշում ապրանքի գինը. գյուղնախարարը՝ մսի թանկացման մասին (Տեսանյութ)
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարծում է, որ մսի շուկայում թանկացումները պայմանավորված են պահանջարկով։
«Շուկայի պահանջարկը ձևավորում է գինը», - ասաց նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ սկսել են շա՞տ միս ուտել, նախարարն արձագանքեց. «Բոլոր դեպքերում շուկան է որոշում գինը, շատ-քիչ ուտելը ուրիշ հարց է»։
Նախարարն ասաց, որ երաշտի հետևանքով անասնագլխաքանակը չի պակասել և դա չէր կարող ազդել մսի գնի բարձրացման վրա։
Հարցին, թե հնարավո՞ր է անասնագլխաքանակ է արտահանվում, ինչն էլ թանկացման պատճառ է դարձել, Առաքելյանը պատասխանեց.
«Կա արտահանում, որը կազմել է լրացուցիչ 12 հազար գլխաքանակ և դա չէր կարող ազդել մսի գնի վրա։ Բայց դա կարող էր մի իրավիճակ ստեղծել, որի հետևանքով մսի գինը կբարձրանար, ասենք՝ վաճառողը մտածեր, քանի որ կա պահանջարկ, գինը բարձրացնեմ»։