04/10/2017 16:42
Ունենալու ենք հզոր տեխնիկա, ժամանակ է պետք. ԱԻ նախարար (Տեսանյութ)
Խոսրովի Անտառի հրդեհները ամենայն հավանականությամբ ոչ միտումնավոր մարդկային գործոնի արդյունք են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։
Դիտարկմանը, թե շատ շրջանառվեց այն տեսակետը, որ հրդեհները նման մասշտաբների հասան, քանի որ ԱԻՆ-ը չուներ համապատասխան տեխնիկա, նախարարն ասաց.
«Ունենալու ենք հզոր տեխնիկա, ժամանակ է պետք»։
Խոսելով Բյուրականում եղած հրդեհների մասին, որի պատճառն, ըստ մամուլում շրջանառվող նորությունների, անտառում ապօրինի ծառահատումների կոծկումն է եղել՝ նախարարը նշեց.
«Դրանք ենթադրություններ են։ Նախաքննություն է իրականացվում», - նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում