04/10/2017 19:50
Ռուսաստանի և Թուրքիայի հետ համագործակցությունը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում. Ռոհանի
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Այդ մասին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ամփոփելով Թեհրանում Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած բանակցությունների արդյունքները, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
«Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը գլխավոր նպատակն է, որպեսզի կայունության ու անվտանգության հասնենք տարածաշրջանում, նախեւառաջ, Սիրիայում», - ասել է նա:
Ռոհանին նաև հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան թույլ չեն տա խախտել Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
«Մենք հաստատում ենք Սիրիայի և Իրաքի տարածքային միասնությունը, մենք թույլ չենք տա վերաձեւել տարածաշրջանը», - նշել է Ռոհանին:
Նա նաև ընդգծել է, որ «Իրանը և Թուրքիան ամեն կերպ կդիմակայեն ապաինտեգրացմանը Իրաքում և Սիրիայում»: