04/10/2017 12:15
Չի բացառվում, որ առաջիկայում առաջին սպառման որոշ ապրանքներ էլի թանկանան. Վարդևան Գրիգորյան
Վերջին օրերի թանկացումները պայմանավորված են հանրապետությունում տիրող վիճակով, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։
«Ես չեմ կարող ասել, թե որն է թանկացման պատճառը, բայց տեղյակ եմ, որ որոշ ապրանքների գներ բարձրացել են։ Փոխնախարարն էլ նշեց, որ որոշակի ապրանքներ թանկացել են», - ասաց Վարդևան Գրիգորյանը։
Միևնույն ժամանակ պատգամավորը չբացառեց, որ թանկացումների շղթան շարունակական կլինի։
«Չի բացառվում, որ առաջիկայում էլի առաջին սպառման որոշ ապրանքներ թանկանան», - նշեց նա։