04/10/2017 11:33
Նորագավիթում հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին գիտակցության չգալով մահացել է
Հոկտեմբերի 30-ին Նորագավիթում հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացի Սամվել Ավագյանը մահացել է հիվանդանոցում, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից:
«Առավոտյան 6.30 ոստիկանության Շենգավիթի բաժնում Էրեբունի ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Սամվել Ավագյանը ժամը 6.10-ին, գիտակցության չգալով, մահացել է»,- նշեցին ոստիկանությունից
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհայտ անձը հոկտեմբերի 3-ի երեկոյան Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել:
Իրավապահների մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել դեպքի վայրում։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը) հատկանիշներով: