04/10/2017 11:38
Ի՞նչ փուլում է Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու գործընթացը. ԱԳՆ-ն չի արձագանքելու որևիցե ագրեմանի վերաբերյալ լուրերին
«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը։ Նա Վրաստանում Հայաստանի դեսպան չի նշանակվի:
Տեղեկությունը ճշտելու համար Aysor.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին:
«Չեմ անդրադառնա ձեր կողմից հիշատակվող կոնկրետ երկրին, այլ ընդհանուր առմամբ ցանկանում եմ շեշտել, որ դիվանագիտական պրակտիկայում ագրեմանի գործընթացը հրապարակային չէ, ուստի արտգործնախարարությունը երբևիցե որևիցե մեկնաբանություն, հերքում կամ հաստատում այդ գործընթացների վերաբերյալ չի արել, և այս սկզբունքին համապատասխան հետագայում ևս հրապարակայնորեն չի արձագանքելու որևիցե ագրեմանի վերաբերյալ լուրերին», - ասաց Տ.Բալայանը:
ՀՀ արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծեց, որ «բոլոր մնացած հրապարակումները բամբասանքների շարքից են»: