04/10/2017 11:26
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.69 տոկոսով՝ մինչև 50.07 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշինոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.57 տոկոսով՝ մինչև 55.68 դոլար՝ մեկ բարելի դիմաց: