04/10/2017 20:20
Թուրքիան ցանկանում է սեփական տիեզերակայան կառուցել
Թուրքիան ծրագրում է սեփական տիեզերակայան կառուցել, հայտնել է այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Էրզրումում ուղղաթիռների մասերի և պահեստամասերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ:
«Համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը», - նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Նա նաև նշել է, որ տիեզերական տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն կտա ապահովել երկրի զարգացումը և անվտանգությունը, նաև կօգնի հայտնաբերել և արդյունավետորեն օգտագործել բնական ռեսուրսները: