05/10/2017 20:59
Victoria’s Secret-ը թողարկել է սիրո բույրով ներքնազգեստ
Կանանց ներքնազգեստի Victoria’s Secret ամերիկյան մակնիշը թողարկել է Sexy Illusions ներքնազգեստի նոր հավաքածուն և Love բույրը: Այդ մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, հայտնել է Lenta.ru-ն:
«Կատարյալ հարթ մոդելները պատրաստված են Side-smoothing հատուկ տեխնոլոգիայով: Դրանք հազիվ են շոշափվում, բայց երաշխավորված սեքսուալություն են հավելում առօրյա կերպարին», - նշել են ընկերությունում:
Այնտեղ պարզաբանել են, որ բույրի ստեղծումը ոգեշնված է Victoria’s Secret-ի գերմոդելների սիրո պատմություններով: Բույրի հիմքում մրգային և ծաղկային նրբաբույրերի համակցումն է: Օգոստոսին բրենդը նորացրել է Body by Victoria ներքնազգեստի հավաքածուն: Դրանում տեղ է գտել երեք տեսակի կրծկալ: Victoria՚s Secret ընկերությունը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների և կոսմետիկայի թողարկման բնագավառում:
Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունը կայացել է 1995 թվականին: