05/10/2017 11:06
Եթե բռունցքով հարձակվեի, Փաշինյանը կտեղափոխվեր հիվանդանոց. Գեղամյան (Տեսանյութ)
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը բռունցքներով հարձակվել է Փաշինյանի վրա։
«Եթե բռունցքով հարձակվեի, Փաշինյանը կտեղափոխվեր հիվանդանոց»,- Aysor.am-ին ասաց Արտաշես Գեղամյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի դեմքը կարմրած էր, Գեղամյանն արձագանքեց.
«Ամոթից կարող է կարմրել է, որովհետև, մարդ է, անհեթեթ հարցադրումներ է անում, խիղճը տանջել է, կարմրել է»։
Հիշեցնենք, որ պատգամավորները բանավեճի էին բռնվել նախ ԱԺ նիստերի դահլիճում, երբ Փաշինյանը իր ելույթում անդրադարձել էր Գեղամյանի երեկվա հայտարարությանը: Ժամանակ անց Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր գրառում՝ նշելով, որ Գեղամյանը բռուցքներով իր վրա է հարձակվել: