05/10/2017 13:22
Գիգս. Բեյլը պետք է փոխի խաղաոճը
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ռայան Գիգսը խոսել է «Ռեալի» և Ուելսի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքի մասին: Ուելսցին մեկ ամսով չի մասնակցի հանդիպումներին, փոխանցում է Championat.com-ը:
«Երբ դուք նայում եք Բեյլին և նրա յուրահատում «Ֆիզիկային», ապա հասկանում եք, որ նա անընդհատ ծանրաբեռնելու է իր մարմինը՝ հատկապես հաշվի առնելով մրցակցի կոպիտ խաղը և թույլ տված խախտումները: Երբ արդեն մոտենում եք 30 տարեկանին, պետք է փոփոխություններ կատարեք:
Այն, ինչ կարող է օգնել մեկին, կարող է անզոր լինել մյուսի համար: Նա պետք է փոխի խաղաոճը: Չի կարելի 28-29 տարեկանում խաղալ այնպես, ինչպես 19-ում: Սակայն ստացած փորձի շնորհիվ կարելի է ավելի քիչ էներգիա վատնել, սակայն ավելի արդյունավետ գործել», - Գիգսի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: