05/10/2017 15:56
Ռենատա Լիտվինովան և Զեմֆիրան մեկնել են մեղրամսի. Լուսանկար
Լրագրողներին հայտնի է դարձել դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Ռենատա Լիտվինովայի և ռուս ռոք երգչուհի Զեմֆիրայի ամուսնության մասին: Արարողությունը տեղի է ունեցել Շվեդիայում, փոխանցում է RenTV-ն:
Պսակադրությունից հետո 50-ամյա Լիտվինովան և 41-ամյա Զեմֆիրան մեկնել են ամուսնական ճանապարհորդության. սկզբում նորապսակները եղել են Ստոկհոլմում, այնուհետև՝ մեկնել Տալլին:
Ռենատա Լիտվինովայի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ լուրը: Զեմֆիրան ևս զերծ է մնացել հարցերին պատասխանելուց:
Ռենատա Լիտվինովան մինչ Զեմֆիրայի հետ ծանոթանալը մի քանի անգամ ամուսնացած է եղել տղամարդկանց հետ: Երկրորդ ամուսնությունից նա ունի 16-ամյա դուստր:
Սոցցանցերում նրանց էջերում արարողության մասին վկայող նկարներ դեռ չեն հրապարակվել: Իսկ ահա օգոստոսի 26-ին՝ Զեմֆիրայի ծննդյան օրը, Լիտվինովան շնորհավորել է նրան ջերմ խոսքերով՝ տեղադրելով ռոմանտիկ լուսանկար: