05/10/2017 20:09
Մարսիալը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա ակումբի լավագույն խաղացող: Ինչպես տեղեկացնում է մանկունիացիների պաշտոնական կայքը, քվեարկության արդյունքում ֆրանսիացի հարձակվողը ստացել է ձայների 41 տոկոսը, փոխանցում է Championat.com-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոմելու Լուկակուն, որը ստացել է ձայների 31 տոկոսը, իսկ երրորդը Մարուան Ֆելայնին է, որի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 21 տոկոսը:
Սեպտեմբեր ամսին, հիշեցնենք, Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Անգլիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Բացի դա, Չեմպիոնների լիգայում 21-ամյա ֆուտբոլիստը երկու հանդիպում է անցկացրել, որոնցում աչքի է ընկել գոլով և երկու գոլային փոխանցմամբ: