05/10/2017 12:36
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի նոյեմբերյան ֆյուչերսներն նվազել են են 0.10 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.93 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի նոյեմբերի ֆյուչերսները աճել են 0.04 տոկոսով և հասել 55.82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: