05/10/2017 11:21
Գեղամյանը տարիքով մեծ մարդա, ո՞նց կարա իրան նման բան թույլ տա. Ալիկ Սարգսյան
Չեմ կարծում, որ նման բան է եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Գեղամյանը տարիքով մեծ մարդա, ո՞նց կարա իրան նման բան թույլ տա։ Ճիշտն ասած, կներեք, բայց չեմ հավատում», - ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է կարմրած Նիկոլ Փաշինյանի դեմքը, Ալիկ Սարգսյանը նշեց.
«Հավաստիացնում եմ՝ ես ներկա չեմ եղել այդ միջադեպին։ Նիկոլ Փաշինյանի ելույթին դահլիճում էի։ Լսել եմ, որ հակադարձեց Գեղամյանին։ Չասեմ ընդհանուր եղավ, ուղղակի ռեպլիկի կարգով իրար հակադարձեցին, ուրիշ ոչինչ չեմ տեսել», - ավելացրեց նա։
Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ Արտաշես Գեղամյանը հարվածել է իրեն՝ չցանկանալով դեպքից մանրամասներ ներկայացնել, իսկ Արտաշես Գեղամյանն էլ նշեց, որ եթե ինքը Փաշինյանին հարվածեր, ապա նրան հիվանդանոց կտեղափոխեին։