05/10/2017 17:46
Տիտե. Պաուլինիոն առաջընթաց է գրանցում «Բարսելոնում»
Բրազիլայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն կիսվել է թիմի 29-ամյա կիսապաշտպան Պաուլինիոյի մասին իր կարծիքով, որը «Գուանչժոու Էվերգրանդից» «Բարսելոն է տեղափոխվել», փոխանցում է Sports.ru-ն:.
«Կարծում եմ, Պաուլինիոն կատալոնական ակումբում առաջընթաց է գրանցում: Նրա մակարդակն աճում է: Իմ կարծիքով՝ դա նրանից է, որ «Բարսելոնում» տիրում է աջակցությանև միասնության մթնոլորտ», - նշել է նա: